Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում


Երկուշաբթի՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի ընդհանուր բանավեճի վերջին օրը նախատեսվում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը։

Կիրակի օրը արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Էդվարդ Նալբանդյանն իր ելո կանդրադառնա Հայաստանի համար կարեւորություն ներկայացնող մի շարք հարցերի։

ՄԱԿ-ի ամբիոնից արդեն իսկ ելույթ են ունեցել Ադրբեջանի արտգործնախարարն ու Թուրքիայի վարչապետը։

Պաշտոնական Բաքուն եւս մեկ անգամ քննադատել է Հայաստանին, պնդելով, թե ղարաբաղյան հակամարտությունը խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները։ Ադրբեջանի արտգործնախարարը, սակայն, իր ելույթում նաեւ նշել է, թե բանակցությունների ներկայիս գործընթացը որոշ հույսեր է ներշնչում կարգավորման շուրջ ստեղծված փակուղուց դուրս գալու համար:

Ավելի վաղ՝ հինգշաբթի երեկոյան. Գլխավոր ասամբլեայում ելույթ էր ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հայտարարելով, թե եկել է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ժամանակը։

«Մենք ուզում ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ այնպես, որ Թուրքիան դրանից շահի, միեւնույն ժամանակ` չտուժեն Ադրբեջանի շահերը», - ասել է Էրդողանը եւ ընդգծելով, թե հակամարտությունը պետք է կարգավորել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։

Էրդողանը նաեւ անդրադարձել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, թե Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու՝ Թուրքիայի ջանքերը սկսել են արդյունք տալ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG