Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը առաջարկում է բանավեճեր կազմակերպել Հանրային հեռուստաընկերությամբ եւ ռադիոյով


Սեպտեմբերի 24-ին «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը պաշտոնապես դիմել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին, Հանրային հեռուստատեսության եւ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեններ Արմեն Արզումանյանին եւ Արմեն Ամիրյանին` «Հ1»-ի եւ «Հանրային ռադիո»-ի «ամենադիտվող եւ լսվող ժամերին բոլոր խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների քննարկմանը նվիրված բանավեճեր կազմակերպելու» առաջարկով։

«Նկատի ունենալով հայ-թուրքական հարաբերությունների նշանակությունը որպես պետական կյանքի ու ազգային անվտանգության կարեւորագույն հարց, «Ժառանգություն» կուսակցությունը եւ խմբակցությունը դիմում են Ձեզ առաջարկով` ներքին խորհրդակցությունների համար համաձայնեցված 6-շաբաթյա ժամկետի մինչեւ հոկտեմբերի 14-ը մնացած 3 շաբաթվա ընթացքում հանրության մեծամասնության համար դիտելի ժամերին կազմակերպել հեռուստաբանավեճեր` նվիրված հայ-թուրքական հարաբերութունների կարգավորմանն ու նախաստորագրված արձանագրություններին եւ դրանց հրավիրել խորհրդարանական ու արտախորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչներին։ Ուրախ կլինենք, եթե դրանից զատ հնարավորություն ընձեռվի նույն ուժերին առանձին ներկայացնելու իրենց տեսակետներն ու գնահատականները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG