Մատչելիության հղումներ

Եվրախորհուրդը զեկույց է հրապարակել Հայաստանում փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ


Եվրախորհրդի նախարարների կոմիտեն հրապարակել է Հայաստանում փոքրամասնությունների լեզուների իրավիճակի մասին երկրորդ զեկույցը։

Ինչպես նշված է Հայաստանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակի տարածած հաղորդագրությունում, զեկույցը մշակվել է անկախ փորձագետների կոմիտեի կողմից, որը հետեւում է Փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի կիրառմանը։

Հիմնվելով զեկույցի վրա՝ Նախարարների կոմիտեն Հայաստանին կոչ է անում մշակել համակարգված քաղաքականություն՝ ասորերեն, եզդիերեն եի քրդերեն լեզուներով ուսուցիչների վերապատրաստումը եւ ժամանակակից ուսումնական անհրաժեշտ նյութերը կրթության բոլոր մակարդակներում մատչելի դարձնելու նպատակով։

Բացի այդ, ըստ նույն աղբյուրի, Հայաստանի իշխանությունները պետք է երաշխավորեն, որ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուները կարող են օգտագործվել դատարաններում, եւ որ դատարաններն ու հասարակությունը իրազեկ են այս լեզուներն օգտագործելու իրենց իրավունքին։

Հայաստանը նաեւ պետք է միջոցներ ձեռնարկի` բարելավելու ասորերենի եւ հունարենի առկայությունը ռադիոծրագրերում եւ ասորերենի, եզդիերենի եւ քրդերենի առկայությունը հեռուստատեսությամբ։

Վերջում Նախարարների կոմիտեն հանձնարարում է պարզաբանել` արդյոք Հայաստանում կա՞ն տարածաշրջանային կամ այլ լեզուներ, բացի այն լեզուներից, որոնք մատնանշված են Հայաստանի կողմից կոնվենցիայի վավերացման փաստաթղթում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG