2008 թվականին Պետեկամուտների կոմիտեի իրավանախորդը` Հարկային պետական ծառայությունը, գտնելով, որ «Բջնի»-ն ամբողջությամբ չի իրականացրել բնօգտագործման իր վճարները եւ պարտք է պետբյուջեին, մոտ 4 միլիարդ դրամի հայց էր ներկայացրել ընդդեմ ընկերության` պահանջելով ընկերությունից գանձել գումարը: Նշված մոտ 4 միլիարդ դրամ գումարը Հարկայինում ստացել էին` ելնելով սեփական հաշվարկներից, քանի որ համարել էին, թե «Բջնի»-ն խախտել է «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» օրենքը, ինչպես նաեւ հարցին վերաբերող կառավարության երկու որոշումներ:
Դրանից հետո ընկերությունը դիմել էր Սահմանադրական դատարան, քանի որ, ինչպես նշեց Արա Զոհրաբյանը, «ընկերությունը գտել էր, որ կառավարության որոշմամբ չպետք է որ բնօգտագործման վճարի չափը հաստատվեր, այլ օրենքով, քանի որ Սահմանադրության 83.5 հոդվածը պարտադիր վճարների չափի հաստատման համար ուղղակի մատնանշում էր օրենքը»:
Սակայն, փաստաբանի փոխանցմամբ, «Սահմանադրական դատարանը գտել է, որ կառավարության որոշումը կարող է սահմանել, քանի որ դա պայմանագրային հարաբերություն է պետության` որպես այդ ռեսուրսի` բնական պաշարի սեփականատիրոջ, եւ տնտեսվարող սուբյեկտի»:
Հարկային ծառայությունը բնօգտագործման վճարների մասով ընկերությանը առաջադրել էր մոտ 4 միլիարդ դրամի պահանջ` համաձայն ստուգման ակտի, որը կազմվել էր իր իսկ կողմից` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքին համապատասխան: Մինչդեռ, ինչպես ընդգծեց Արա Զոհրաբյանը, ըստ այդ նույն օրենքի առաջին հոդվածի 5-րդ մասի` օրենքը չի տարածվում պետության եւ տնտեսվարող սուբյեկտի միջեւ կնքված պայմանագրի շրջանակներում պետական մարմնի կողմից անցկացվող ստուգումների վրա:
«Դա նշանակում է, որ ստուգումների մասին օրենքը չէր կարող ընդհանրապես կիրառվել: Այդ իսկ պայմաններում, ընկերությունը գտել է, որ, փաստորեն, պետք է առ ոչինչ ճանաչվեր այդ ակտը, ինչ պահանջով եւ դիմել է դատարան», - ասաց փաստաբանը:
Տվյալ հարցի վերաբերյալ Պետեկամուտների կոմիտեից հրաժարվեցին մեկնաբանություններ տալ:
«Բջնի» ընկերությունը Վարչական դատարան հայց է ներկայացրել նաեւ բնապահպանության նախարարության դեմ` նախարարությունից պահանջելով այն 4 միլիարդ դրամ գումարը, որը պետական մարմինները գանձել են ընկերությունից:
«Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերությունը ընդգրկող «Սիլ» կոնցեռնի ներկայացուցիչների պնդմամբ` Սուքիասյան ընտանիքին պատկանող կամ նրա հետ համագործակցող կազմակերպությունների նկատմամբ «հատուկ» ուշադրությունը եւ, ըստ իրենց` ապօրինի ստուգումները սկսվել են 2007 թվականի սեպտեմբերի 21-ից հետո, երբ Սուքիասյան եղբայրները իրենց զորակցությունը հայտնեցին նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
«Սիլ» կոնցեռնի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ով հետախուզման մեջ էր 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործով, սեպտեմբերի 2-ին կամավոր ներկայացել է իրավապահ մարմիններին: