Հետազոտության հեղինակները` ավելի քան 7 տասնյակ փորձագետներ, ուսումնասիրել են 45 երկիր եւ փորձել պարզել կոռուպցիայի աստիճանը, մակարդակն ու աղետալի հետեւանքները մասնավոր հատվածի վրա` մանր ու միջին ձեռնարկատիրությունից մինչեւ խոշորածավալ տնտեսական ընկերություններ: «Միայն զարգացող եւ անցումային շրջանում գտնվող երկրներում ձեռնարկությունները, հանցավոր համաձայնության գալով կոռումպացված քաղաքական գործիչների եւ պաշտոնյաների հետ, տարեկան մինչեւ 40 միլիարդ դոլարի կաշառք են շրջանառում», - ասված է զեկույցում:
Դիտարկված 45 երկրների շարքում ընդգրկվել է նաեւ Հայաստանը. փորձագետները, մասնավորապես, անդրադարձել են ԳԱԼԱ հեռուստաընկերության եւ «Ռոյալ Արմենիա» ընկերության գործերին:
«Ձեռնարկության ղեկավարությունը բանտում է` մաքսային ոլորտում առկա կոռուպցիան բացահայտելու համար» վերնագրված բաժնում հեղինակավոր կազմակերպությունը հիշեցնում է, որ մաքսային համակարգը Հայաստանում համարվում է ամենակոռումպացված ծառայություններից մեկը: «Այդ ընկալումը հաստատեց նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, ով 2008 թվականի ապրիլի 17-ին հրապարակավ քննադատեց Մաքսային ծառայության աշխատանքը: Այդուամենայնիվ, մի շարք փորձագետներ ու լրագրողներ կասկածի տակ են առնում այս ոլորտում բարեփոխումներ կատարելու` իշխանությունների քաղաքական կամքը, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը կառույցի ղեկավար է նշանակել Գագիկ Խաչատրյանին», - նշում են փորձագետները` հիշեցնելով, որ «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարները ճաղերի հետեում էին հայտնվել հենց Գագիկ Խաչատրյանի պահանջած կաշառքի մասին բարձրաձայնելուց հետո, ով այդ ժամանակ Մաքսային ծառայության ղեկավարի տեղակալն էր:
«Այս դեպքը բացառիկ է, քանի որ ցույց է տալիս, թե ինչպես են ի վերջո պատժվում եւ քրեական հետապնդումների ենթարկվում այն գործարարները, որոնք վճռականորեն պայքարում են հանուն իրենց իրավունքների պաշտպանության եւ մերժում են իշխանությունների անօրինական պահանջները», - ընդգծում է հեղինակավոր կազմակերպությունը:
«Հայաստանի իշխանությունները կարծես աչք են փակում բիզնեսի անօրինականությունների վրա, քանի դեռ ձեռնարկատերերը աշխատում են վարչակազմի համար հարմարավետ կյանք ապահովելու ուղղությամբ եւ իրենց արտահայտած ընդդիմադիր կարծիքներով տհաճություն չեն պատճառում իշխանությանը», - եզրակացնում է Transparency International-ը:
Զեկույցում ներկայացված է նաեւ Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության օրինակը, որը 2007 թվականին ամբողջությամբ եթեր էր հեռարձակել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետորսյանի ելույթը: «Լրատվամիջոցի ղեկավարը պնդում է, թե դրանից հետո Ազգային անվտանգության ծառայությունը եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ղեկավար Գրիգոր Ամալյանը հորդորել են իրեն դադարեցնել քաղաքական հաղորդումները, ինքը, սակայն, մերժել է այդ պահանջները», - փաստում է զեկույցն ու հավելում. - «Դրանից հետո ԳԱԼԱ-ն սկսել է կորցնել գովազդատուներին, հարկային մարմիններն էլ ստուգումների արդյունքում շուրջ 78 հազար դոլարի տուգանք են նշանակել հեռուստաընկերության հիմնադիր «Չապ» ընկերության նկատմամբ»:
«Ինչպես «Ռոյալ Արմենիա»-ի, այնպես էլ ԳԱԼԱ-ի դեպքում դժվար է որոշել` իսկապե՞ս գործարարները մեղավոր են իրենց առաջադրված մեղադրանքներում, սակայն այն փաստը, որ իշխանությունները հետաքննությունները սկսել են հենց քաղաքական ելույթի հեռարձակումից հետո, շատերին է հիմք տալիս պնդելու, որ այդ հետապնդումները քաղաքական բնույթ են կրում», - եզրակացնում է Transparency International-ը: