Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ: Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են նաեւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը, հաղորդում է «Անատոլիա» լրատվական գործակալությունը:
Դռնփակ հանդիպմանը ներկա են եղել նաեւ Թուրքիայի արտգործնախարարը Ահմեդ Դավութօղլուն, պետնախարար Ալի Բաբաջանը, Եվրամիության հետ Թուրքիայի գլխավոր բանակցող Էղեմեն Բաղիշն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
ՄԱԿ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են հայ - թուրքական հարաբերությունները, իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ Աֆղանստանում:
Բան Կի-մունը, մասնավորապես, երախտագիտություն է հայտնել Թուրքիային` Կիպրոսի հարցերով ՄԱԿ-ի բանագնաց Ալեքսանդր Դոուներին աջակցելու համար, եւ հույս է հայտնել, որ կղզու շուրջ ընթացող բանակցությունները հաջողությամբ կավարտվեն: