Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Ղարաբաղյան խնդրի կարգավորումը կարեւոր է ողջ տարածաշրջանի համար»


«Ադրբեջանն ուզում է լավ հարաբերություններ ունենալ բոլոր հարեւանների հետ, սակայն Հայաստանն էլ պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ», - ըստ «Թրենդ» գործակալության, Նյու Յորքի համալսարաններից մեկում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Ղարաբաղյան խնդրի կարգավորումը Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերակա խնդիրն է, ընդ որում, Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ այս հակամարտության կարգավորումը կարեւոր է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ողջ տարածաշրջանի բարգավաճման համար», - ընդգծել է Մամեդյարովը քննարկման ժամանակ, որին, ըստ լրատվամիջոցների, մասնակցել են Խորհրդային Միության եւ Արեւելյան Եվրոպայի հարցերով մի շարք հայտնի փորձագետներ, Պետդեպարտամենտի նախկին աշխատակիցներ:

«Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է. մեր տարածքների 20 տոկոսը օկուպացվել է, ավելի քան մեկ միլիոն մարդ` դարձել փախստական», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարն ու ընդգծել. - «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին առնչվող բանակցություններ կարող են ընթանալ միայն այն ժամանակ, երբ այդ մարդիկ կվերադառնան հայրենի բնակավայր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG