Դոլարի փոխարժեքը այսօր ֆոնդային բորսայում գերազանցել է 385 դրամը:
Հայաստանի կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության համաձայն` սեպտեմբերի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունում իրականացվել է 150 հազար դոլարի առք եւ վաճառք՝ 385.17 դրամ մեկ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 385.50 դրամ:
Դոլարի փոխարժեքը շուրջ 380 դրամ էր արդեն մեկ շաբաթից ավելի:
2008 թվականի մարտի 3-ին, երբ Հայաստանի կենտրոնական բանկը վերադարձավ «լողացող» փոխարժեքի քաղաքականությանը, ԿԲ-ի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել էր, որ «միջին փոխարժեքի հավասարակշիռ մակարդակը ակնկալվում է 360-380 դրամ մեկ դոլարի դիմաց»: Ասվել էր նաեւ, որ «լողացող» փոխարժեքի` մեկ դոլարը 360-380 դրամ միջակայքում, քաղաքականությունը կպահպանվի մինչեւ տարեվերջ: