Մատչելիության հղումներ

Հայաստանում դիվանագիտական դպրոց է հիմնադրվում


Հայաստանում հիմնադրվում է առաջին դիվանագիտական դպրոցը:

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության հիմնադրման մասին որոշումը կառավարությունը կայացրել է այսօրվա նիստում:

Սահմանվել են դպրոցի գործունեության առարկան եւ նպատակները, այդ թվում` դիվանագետների, պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստումը, դիվանագիտական կադրերի պատրաստումը՝ բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին լրացուցիչ կրթություն տրամադրելու միջոցով, միջազգային գիտակրթական համագործակցությանը մասնակցելը։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի նախագահի՝ նման դպրոց ունենալու անհրաժեշտության մասին ավելի վաղ հնչեցրած հայտարարությունը կյանքի կոչելու անհրաժեշտությամբ։

Սկզբնական շրջանում դպրոցը կտեղակայվի արտգործնախարարության վարչական շենքի առաջին հարկում գտնվող տարածքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG