Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր արտահերթ նիստ է գումարում, օրակարգում ունենալով մեկ հարց` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Գեւորգյանին համամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավոր գրանցելու մասին:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Բարգավաճ Հայաստան»-ի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը, Գեւորգյանը փոխարինելու է ԲՀԿ-ական Ռուբիկ Հարությունյանին, ով սեպտեմբերին 11-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
«Ռոտացիոն կարգով, համամասնականով հաջորդ համարը Ռուբեն Գեւորգյանն է», - ասաց Խաչիկ Գալստյանը: