Առողջական խնդիրների հետ կապված` Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը 2-3 շաբաթ կբացակայի Հայաստանից: Այդ մասին տեղեկացնում են Սուքիասյանի գրասենյակից:
2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանը սեպտեմբերի 2-ին կամավոր ներկայացել էր իրավապահներին: Նրա նկատմամբ ավելի վաղ որպես խափանման միջոց սահմանված կալանավորումը սեպտեմբերի 4-ին փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ, իսկ երեք օր անց նա հրաժարվել էր պատգամավորական մանդատից:
Ընդդիմության սեպտեմբերի 18-ի հանրահավաքին Խաչատուր Սուքիասյանը չմասնակցեց, քանի որ, ինչպես պարզաբանեցին հանրահավաքի կազմակերպիչները, նույն ժամին նա հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն: