Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանին:

Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը` վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունը, իր ուղերձում Մեդվեդեւը նշում է «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ փոխըմբռնմամբ, հարգանքով եւ վստահությամբ բնութագրվող բարեկամական սերտ հարաբերությունների հետեւողական զարգացումը» եւ համոզմունք հայտնում, որ «ռուս - հայկական ռազմավարական գործընկերության խորացումը նպաստում է մեր երկրների սոցիալ - տնտեսական առաջընթացին, ծառայում է Անդրկովկասում խաղաղության եւ կայունության գործին»:

Դմիտրի Մեդվեդեւը վստահեցնում է, որ Ռուսաստանը մտադիր է առաջիկայում եւս «նախաձեռնել անհրաժեշտ քայլերը երկկողմ քաղաքական երկխոսության, գործնական եւ մարդասիրական համագործակցության հետագա զարգացման համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG