Մատչելիության հղումներ

Ռուսաստանում արձանագրվել է «խոզի գրիպից» մահվան առաջին դեպքը


Ռուսաստանում արձանագրվել է «խոզի գրիպից» մահվան առաջին դեպքը:

Վիրուսաբանության ինստիտուտի տնօրեն Դմիտրի Լվովը հայտարարել է, որ երեք շաբաթ առաջ մահացել է Բուլղարիայից վերադարձած մի կին: Այդ կինը հիվանդ էր եղել երկու շաբաթ, ինչից հետո տեղափոխվել էր մոսկովյան հիվանդանոցներից մեկը եւ հիվանդության ախտորոշման հաջորդ օրը մահացել:

Լվովի հաշվարկներով` Ռուսաստանում տասնյակ հազարավոր մարդիկ արդեն վարակվել են (H1N1) վիրուսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG