Մատչելիության հղումներ

Պուտինը ողջունում է հակահրթիռային համակարգից հրաժարվելու՝ ԱՄՆ-ի որոշումը


Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը այսօր ողջունել է Միացյալ Նահանգների որոշումը` Lեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային կայանների տեղակայումից հրաժարվելու վերաբերյալ։

«Դա ճիշտ եւ խիզախ քայլ էր», - հայտարարել է Պուտինը եւ հույս հայտնել, որ դրան կհետեւեն Մոսկվայի համար դրական մի շարք այլ քայլեր եւս։

Մասնավորապես, Ռուսաստանի վարչապետի խոսքով, պաշտոնական Կրեմլը ակնկալում է, որ կվերացվեն Ռուսաստանի հետ համագործակցության վրա դրված սահմանափակումները, ինչպես նաեւ կարագացվի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը` Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի անդամակցության գործընթացը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG