Մատչելիության հղումներ

Ջամիլ Չիչեք. «Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի նաեւ Ղարաբաղյան հակամարտության լուծմանը»


«Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի նաեւ Ղարաբաղյան հակամարտության լուծմանը», - այսօր Բաքվում հայտարարել է Թուրքիայի պետնախարար, փոխվարչապետ Ջամիլ Չիչեքը:

«Հայաստանն ու Ադրբեջանը արդեն 17 տարի է` գտնվում են պատերազմի մեջ, եւ որեւէ մեկը, այդ թվում ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, որեւէ բան չի արել», - ըստ APA գործակալության` ասել է Թուրքիայի պետնախարարն ու հավելել, թե հայ - թուրքական բանակցություններից հետո այդ ուղղությամբ լուրջ առաջընթաց է սկսվել:

«Թուրքիան բոլոր բանակցություններում հաշվի է առնում Բաքվի դիրքորոշումը, մեզ համար որեւէ բան տարածաշրջանում ավելի կարեւոր չէ, քան Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերությունները: Թուրքիան մշտապես եղել է Ադրբեջանի կողքին եւ հիմա էլ տեղեկացնում է պաշտոնական Բաքվին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին», - հայտարարել է Չիչեքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG