Մատչելիության հղումներ

Մոլորակի ամենաբարձրահասակ մարդու տիտղոսին արժանացել է թուրք Սուլթան Կոսեն


2 մետր 47 սանտիմետր հասակով 27-ամյա Սուլթան Կոսենը այսօր Լոնդոնում մասնակցել է Գինեսի գրքի ռեկորդակիրների հավաքին՝ արժանանալով մոլորակի ամենաբարձրահասակ մարդու տիտղոսին։

Լրագրողների հետ զրույցում Կոսենը ասել է, թե աղջիկներն իրենից վախենում են՝ հավելելով, թե հիմա հույս ունի՝ ռեկորդակիրի կարգավիճակն իրեն կօգնի գտնել իր սերը։

BBC-ն հաղորդում է, որ Կոսենի հասակը մինչեւ 10-ը տարեկան դառնալը նորմայի սահմաններում էր, սակայն ի հայտ է եկել ուռուցք, որը եւ ազդել է տղայի զարգացման վրա։

Մինչ այդ մոլորակի ամենաբարձրահասակ մարդ է համարվել ուկրաինացի Լեոնիդ Ստադնյուկը, ով ասել էր, թե իր հասակը 2 մետր 58 սանտիմետր է։ Ուկրաինացին, սակայն, հրաժարվել է վկաների ներկայությամբ չափել հասակը։

Սուլթան Կոսենը այսօր ասել է, թե բարձր հասակն ունի եւ դրական եւ բացասական կողմեր. - «Լավն այն է, որ կարող եք մարդկանց հեռվից տեսնել, վատն էլ այն է, որ հենց ձեզ են ստիպում փոխել այրված լամպերը եւ կախել վարագույրները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG