Մատչելիության հղումներ

Ռուսաստանում աշխատատեղերի զանգվածային կրճատումներ են սպասվում


Ավտոմեքենաներ արտադրող «ԳԱԶ» գործարանը մինչեւ տարեվերջ 14 հազար աշխատատեղ է կրճատելու, հայտնում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը։

Հուլիսին «ԳԱԶ» գործարանը հայտարարել էր Նիժնի Նովգորոդի գործարաններում 7 հազար աշխատողի ազատելու մասին։

Ավտոմեքենաներ արտադրող ռուսաստանյան ամենախոշոր ընկերությունը` «Ավտովազը», անցյալ շաբաթ հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ 36 հազար աշխատող է կրճատելու։

Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայի ամենախոշոր օպերատորը` «Աէրոֆլոտը» այսօր ավելի վաղ հայտնել է, որ հաջորդ տարվա կեսերին ստիպված է կրճատել ծառայողների 13 տոկոսին` շուրջ 2 հազար աշխատողի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG