Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը որպես պատվավոր հյուր կմասնակցի Բելառուսում անցկացվելիք ՀԱՊԿ-ի զորավարժություններին


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բելառուս գործընկեր Լեոնիդ Մալցեւի հրավերով, պատվավոր հյուրի կարգավիճակով սեպտեմբերի 29-ին Բելառուսում կմասնակցի ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ համալիր զորավարժությունների ակտիվ փուլին:

Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ` սեպտեմբերի 25-29-ը Բելառուսում անցկացվելիք զորավարժությունները 2009 թվականին ՀԱՊԿ-ի շրջանակներում նախատեսված առաջին համատեղ համալիր զորավարժության երկրորդ փուլն են: Առաջին փուլին, որը անցկացվել է Մոսկվայում ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի բազայի վրա` օգոստոսի 25-28-ը, Հայաստանից մասնակցել է պաշտպանության նախարարության 5 հոգուց բաղկացաց օպերատիվ խումբը, ինչպես նաեւ ներկայացուցիչներ Ոստիկանությունից, արտակարգ իրավիճակների նախարարությունից եւ Ազգային անվտանգության ծառայությունից:

Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցություն զորավարժության երկրորդ փուլին նախատեսված չէ, սակայն ԶՈւ-ի` 4 հոգուց բաղկացած օպերատիվ խումբը դրանց կմասնակցի:

ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ համալիր զորավարժությունը բաղկացած է երեք փուլից: Դրանց մասնակցում են անդամ պետությունների օպերատիվ խմբերի, ՀԱՊԿ-ի քարտուղարության, միացյալ շտաբի, զինվորական ստորաբաժանումների եւ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG