Մատչելիության հղումներ

10 մարդ վիրավորվել է Բավարիայում դպրոցի վրա կատարված հարձակման հետեւանքով


Գերմանիայում, Բավարիայի երկրամասի միջնակարգ դպրոցներից մեկում տեղի է ունեցել հարձակում։ Ոստիկանության փոխանցմամբ, 10 մարդ վնասվածք է ստացել, նրանցից երեքը ծանր վիճակում է։ Տուժածների թվում կան ուսուցիչներ եւ աշակերտներ։

Ոստիկանները ձերբակալեն են մի 19-ամյա երիտասարդի, ով, ենթադրաբար, այդ նույն դպրոցում է սովորել։ Ըստ ականատեսների, նա «մոլոտովի կոկտեյլներ»` դյուրավառ հեղուկով լցված շշեր է նետել դասարան։
Հանցագործության դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG