Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հերքել է օգոստոսի 20-ին անցկացված նախագահական ընտրություններում «լուրջ ընտրախախտումներ» կատարելու հնարավորությունը:
Միեւնույն ժամանակ, Քարզայը կոչ է արել «անաչառ ձեւով» հետաքննել նմանաբովանդակ բոլոր բողոքները:
Տեղի ունեցած ընտրախախտումների մասին հայտարարում էին ընտրություններում Համիդ Քարզայի հիմնական հակառակորդ, նախկին արտգործնախարար Աբդուլա Աբդուլաի նախընտրական շտաբից:
Եվրամիության դիտորդների հայտարարությունների համաձայն` ընտրությունների ժամանակ տրված մոտ մեկեւկես միլիոն քվեաթերթիկներ «կասկածելի» են եղել:Դրանց հիմնական մասը քվեարկված էր Քարզայի օգտին:
Չորեքշաբթի օրը հրապարակված ընտրությունների արդյունքների համաձայն` նախագահական ընտրություններում հավաքած մոտ 54 տոկոս ձայներով հաղթել է գործող նախագահ Համիդ Քարզայը: