Աշխարհի 24 պետությունների 21 հազար բնակիչների շրջանում անցկացված հարցման արդյունքները, ըստ վերլուծաբանների, վկայում են, որ աշխարհի բնակիչների մի զգալի մասը այսօր էլ ի վիճակի չէ ազատորեն արտահայտել իր քաղաքական հայացքները:
Այսպես, հարցին` «արդյոք ձեր երկրում հնարավո՞ր է առանց հալածանքներից վախենալու մեծ ժողովրդականություն չվայելող տեսակետներ արտահայտել», հարցվածների միայն 24 տոկոսն է միանշանակ դրական պատասխան տվել:
Ադրբեջանցիների 42, թուրքերի 37 եւ ռուսաստանցիների 35 տոկոսը նշել է, որ հանրային լայն աջակցության չվայելող հայացքների տարածումը իրենց երկրներում վտանգավոր զբաղմունք է:
Այս ցուցանիշը բավական բարձր է նաեւ Արեւմտյան Եվրոպայի մի շարք պետություններում: Հարցված բրիտանացիների 30 եւ ֆրանսիացիների 32 տոկոսը եւս պնդել է, որ մեծ ժողովրդականություն չվայելող քաղաքական հայացքները անպատիժ կերպով արտահայտելը բավական դժվար է:
Հարցման հեղինակները նաեւ փորձել են պարզել քաղաքական ընդդիմության դերը աշխարհում:
«Որքանո՞վ են ձեր երկրի ընդդիմադիրները ի վիճակի ազատորեն արտահայտել իրենց կարծիքն ու ազդել կառավարության վարած քաղաքականության վրա», - այս հարցին ի պատասխան` Թուրքիայի բնակիչների 29 եւ ռուսաստանցիների 18 տոկոսն է միայն ասել, որ ընդդիմադիրները իրենց երկրներում լիակատար ազատություն են վայելում եւ բավականաչափ ազդեցիկ են:
Ուկրաինայում այս ցուցանիշը բավական բարձր է. հարցին դրական է պատասխանել հետազոտությանը մասնակցած ուկրաինացիների 50 տոկոսը:
WorldPublicOpinion.org-ի վերլուծաբանների նպատակն է եղել նաեւ ճշտել, թե հարցվածների կարծիքով` որքանո՞վ ազատ են կուսակցություններում ընդգրկված քաղաքական գործիչները այն դեպքերում, երբ նրանց տեսակետը չի համընկնում այն քաղաքական ուժի մոտեցումներին, որն իրենք են ներկայացնում:
Այս առումով էլ ամենաբարձր ցուցանիշներից մեկը Ուկրաինայում է: Հետազոտությանը մասնակցած երկրի բնակիչների 41 տոկոսը համարում է, որ ներկուսակցական կարգապահությունը ուկրաինական քաղաքական ուժերում այնքան էլ խիստ չէ:
Ադրբեջանում կուսակցական որոշումներից շեղվելը նորմալ երեւույթ է համարում հարցվածների 9, իսկ Ռուսաստանում` 23 տոկոսը:
Հետազոտությունից պարզ է դառնում, որ կուռ կարգապահություն է տիրում գերմանական քաղաքական դաշտում: Հարցմանը մասնակցած գերմանացիների միայն 11 տոկոսն է նշել, թե քաղաքական գործիչը կարող է առանց բացասական հետեւանքերի հակադրվել կուսակցական ղեկավարության որոշումներին: