Մատչելիության հղումներ

Եվրամիությունում Թուրքիայի բանագնացը այցելում է Փարիզ


Եվրամիության հետ Թուրքիայի կողմից գլխավոր բանակցող Էղեմեն Բաղիշը այսօր այցելում է Փարիզ` Ֆրանսիայի մի շարք պաշտոնյաների հետ բանակցելու թուրք - ֆրանսիական հարաբերությունների ու Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցերի շուրջ:

Բաղիշը հանդիպելու է եվրոպական հարցերով Ֆրանսիայի նախարար Պիեր Լելուշի, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Պաշտոնական Փարիզը հատուկ կարծիք ունի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության առնչությամբ: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դեռեւս նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ Ֆրանսիան համաձայն չէ Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը, եւ այսօր էլ չի փոխվել այդ դիրքորոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG