Մատչելիության հղումներ

Երեւան է ժամանում Սինգապուրի ավագ նախարարը


Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, այսօր Հայաստան է ժամանում Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուն:

Այցը տեղի կունենա Հայաստանի ազգային մրցունակության խորհրդի աջակցությամբ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` եռօրիա պաշտոնական այցի ընթացքում Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուն հանդիպում կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Սինգապուրի ավագ նախարարը կայցելի նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր կհանդիպի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ:

Լի Կուան Յուն կմասնակցի Հայաստանի ազգային մրցունակության խորհրդի նիստին, որը վարելու է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նախատեսված է նաեւ Լիան Կուան Յուի հանդիպումը հայ գործարարների հետ:

Սինգապուրի ավագ նախարարի այցը կավարտվի սեպտեմբերի 19-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG