Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը առաջին անգամ ներկայացուցիչ նշանակեց մահմեդական համայնքներում


Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը առաջին անգամ պատմության մեջ հատուկ ներկայացուցիչ է նշանակել մահմեդական համայնքներում:

«Ինչպես հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Կահիրեում եւ Անկարայում, Վաշինգտոնը ուզում է նոր էջ բացել մահմեդականների հետ հարաբերություններում, որը հիմնված կլինի փոխադարձ շահերի եւ հարգանքի վրա», - երեկ հայտարարել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նորանշանակ ներկայացուցչի` Ֆարահ Փանդիթի երդմնակալության ժամանակ:

Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը Վաշինգտոնից, Փանդիթը մահմեդական է, ծնվել է Հնդկաստանում, ապա ծնողների հետ տեղափոխվել Միացյալ Նահանգներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG