Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ասել է, թե Իրանի հետ հոկտեմբերին նախանշված բանակցություններում, չնայած պաշտոնական Թեհրանի պնդմանը, պետք է ներառվեն Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը, որպեսզի դա չընկալվի որպես Իրանի հետ գործարքի կնքում:
Քլինթոնը նաեւ մտահոգություն է հայտնել Վենեսուելայի` Ռուսաստանից զինտեխնիկա գնելու կապակցությամբ, ասելով, թե դա Հարավային Ամերիկայում կարող է հանգեցնել սպառազինության մրցավազքի:
Օրերս Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը իր ռուսաստանցի գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ ռուսաստանյան զինտեխնիկայի գնման պայմանավորվածություն է ձեռք բերել, ինչի համար պաշտոնական Մոսկվան համաձայնել է Կարակասին տրամադրել 2,2 միլիարդ դոլար: