CNN-Turk հեռուստատեսության հաղորդմամբ, Դավութօղլուի հետ հանդիպումից հետո «Բարգավաճում» կուսակցության առաջնորդ Նուման Քուրտուլուշը, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանի հետ սահմանի բացումը ճիշտ չի լինի, «քանի դեռ չեն ազատագրվել Ադրբեջանի գրավյալ տարածքները»։
«Եթե Թուրքիան սխալ քայլեր անի հայկական հարցում, ի հայտ կգան խնդիրներ Ադրբեջանի հետ, ինչպես նաեւ հօդս կցնդի այն մարտավարությունը, որը Անկարան փորձում է իրագործել Կովկասում», - հայտարարել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդն ու հավելել. - «Այդ դեպքում Թուրքիան կկորցնի իր հանդեպ վստահությունը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ բոլոր թյուրքական հանրապետություններում»։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ, անդրդվելի է եղել նաեւ խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության` 112 պատգամավոր ունեցող «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը։ Վերջինս պնդել է, թե արձանագրություններում մի շարք դրույթներ, բացի սահմանը բացելու կետից, շատ երկիմաստ են։
«Այնտեղ ակնարկներ չկան Ադրբեջանի գրավյալ տարածքների, Կարսի համաձայնագիրը ճանաչելու մասին։ Որեւէ բան հստակ չէ նաեւ «այսպես կոչված ցեղասպանության շուրջ պնդումների» վերաբերյալ. ինչպես է լուծվելու այս հարցը եւ ինչ գիտնականներ են ընդգրկվելու միջկառավարական ենթահանձնաժողովում», - ասել է Բայքալը։
Այսօրվա քննարկումները արտգործնախարարն ավարտել է Ձախ-ժողովրդավարական կուսակցության հետ, որի առաջնորդ Մասում Թյուրքերը հայտարարել է, թե հանդիպումը եղել է արդյունավետ եւ տեղեկություններով հագեցած։
Արտգործնախարար Դավութօղլուն, մասնավորապես, ընդգծել է, թե որքան կարեւոր է այս հարցում ազգային փոխհամաձայնությունը եւ վերահաստատել է իր կոչը ընդդիմադիրներին` ուշադրությամբ քննել Հայաստանի հետ նախաստորագրված արձանագրությունները եւ առավելագույն աջակցությունը ցուցաբերել հաշտեցման գործընթացին։
Վաղը Թուրքիայի արտգործնախարարը կշարունակի քննարկումները ընդդիմադիր ուժերի հետ։