Մատչելիության հղումներ

Եվրամիությունը Ադրբեջանի հետ բանակցում է Nabucco-ին վառելիքի մատակարարման շուրջ


«Եվրամիությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ` Nabucco գազատարին վառելիք մատակարարելու վերաբերյալ», - հայտարարել է Եվրամիության էներգետիկ հարցերով գլխավոր հանձնակատար Անդրիս Պյեբալգսը:

«Մեզ համար շատ կարեւոր է դիվերսիֆիկացնել Եվրոպային գազ մատակարարող ուղիները, մենք հետաքրքրված ենք ադրբեջանական գազով, եւ բանակցությունները այս հարցի շուրջ շարունակվում են», - ըստ «Ֆրանսպրես» գործակալության` երեքշաբթի օրը Բաքվում հայտարարել է Պյեբալգսը:

«Ադրբեջանը համարվում է առանցքային մատակարար Թուրքիայից Ավստրիա ձգվող 3300 կիլոմետրանոց այս խողովակաշարի համար, որի կառուցումը նախատեսվում է ավարտել 2014 թվականին», - հաղորդում է «Ֆրանսպրես»-ը եւ հավելում, որ այս խողովակաշարը նպատակ ունի նվազեցնել Եվրոպայի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:

«Այս տարվա հուլիսին Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված շրջադարձային պայմանագիրը` Nabucco-ի կառուցման վերաբերյալ, այլեւս ի չիք է դարձնում բոլոր կասկածները շուրջ 11,5 միլիարդ դոլար արժողությամբ այդ ծրագիրը իրագործելու` Եվրամիության հաստատակամության վերաբերյալ», - ասել է Անդրիս Պյեբալգսը:

«Գազատարին առնչվող բոլոր քաղաքական հարցերը լուծվել են, մնացել են միայն տնտեսական խնդիրները», - ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG