Մատչելիության հղումներ

Բուշի վրա կոշիկ շպրտած իրաքցին ազատ արձակվեց


Իրաքցի հեռուստալրագրող Մունթազեր ալ-Զաիդին, ով ազատազրկված էր Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշի վրա իր կոշիկները շպրտելու համար, այսօր ազատ է արձակվել` 9 ամիս բանտում անցկացնելուց հետո:

Ալ-Զաիդին կոշիկները Բուշի ուղղությամբ շպրտել էր անցած տարվա դեկտեմբերին, երբ Միացյալ Նահանգների նախկին նախագահը հրաժեշտի այց էր կատարում Իրաք:

Իրաքցի հեռուստալրագրողը նախ դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման, որը գանգատարկման արդյունքում նվազեցվել էր մինչեւ մեկ տարվա ազատազրկում, եւ եւս երեք ամիս պատժաչափից կրճատվել է բանտում նրա ցուցաբերած լավ վարքի համար:

Ազատ արձակվելուց հետո հրավիրած ասուլիսում իրաքցի հեռուստալրագրողը հայտարարել է, որ իր արարքով ցանկացել էր բողոք հայտնել Միացյալ Նահանգների կողմից Իրաքի «օկուպացման» առնչությամբ:

Ալ-Զաիդին այսօր նաեւ պնդել է, որ բանտում իրեն ծեծել եւ խոշտանգել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG