Մատչելիության հղումներ

Աֆղանստանի ընտրատեղամասերի 10 տոկոսում վերահաշվարկ կկատարվի


Աֆղանստանի ընտրատեղամասերի շուրջ 10 տոկոսում պետք է օգոստոսի 20-ի նախագահական ընտրությունների արդյունքների վերահաշվարկ կատարվի: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Ընտրությունների բողոքարկման հանձնաժողովի ներկայացուցիչ Գրանտ Քիփենը:

Երկրի 25 հազար ընտրատեղամասերից ավելի քան 2500-ում վերահաշվարկ կատարելու անհրաժեշտությունը Քիփենը հիմնավորել է դրանցում տեղ գտած խախտումների մասին հաղորդումներով:

Ընտրությունների նախնական արդյունքներով, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը իր հիմնական մրցակից` նախկին արտգործնախարար Աբդուլա Աբդուլայի նկատմամբ հաղթանակ է տարել առաջին իսկ փուլում` ստանալով ձայների ավելի քան 54 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG