Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդեւին ծննդյան օրվա կապակցությամբ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդեւի հետ` շնորհավորելով Ռուսաստանի նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդեւին նաեւ շնորհավորական հեռագիր է հղել, որում, մասնավորապես, ասված է. - «Ուրախ եմ, որ մեր միջեւ ձեւավորված վստահարժան երկխոսությունը, անձնական ընկերական հարաբերությունները նպաստում են հայ-ռուսական փոխգործակցության ներկապնակի բոլոր հարցերի հաջող կարգավորմանը, միջազգային անվտանգության խնդիրների շուրջ համաձայնեցված դիրքորոշումների մշակմանը, ինչպես նաեւ մեր երկրների միջեւ հարաբերությունների դինամիկ եւ հետեւողական զարգացմանը: Անկեղծորեն հավատացած եմ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային գործընկերությունը եղել եւ մնում է Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության կարեւոր գրավական: Թույլ տվեք խորին երախտագիտություն հայտնել մեր երկրների միջեւ համագործակցության բազմակողմ զարգացման եւ ամրապնդման գործում Ձեր մեծ եւ անգնահատելի ներդրման համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG