«Հայոց Աշխարհ»-ը հարցազրույց է տպագրել «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Փաստահավաք խմբի նախկին անդամները հիմա էլ նոր «թղթեր» են շրջանառության մեջ դնում։ Ամեն նման «թղթի» կեղծությունը պարզելու համար շարունակելո՞ւ եք աշխատանքային խմբեր ձեւավորել»։ Սաֆարյանը պատասխանում է. - «Ես անձամբ միշտ եմ ունեցել այդ կասկածը, որ իրենց նպատակներին հասնելու համար արմատական ընդդիմությունը չի խորշում նաեւ խոչընդոտել ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքը։ Չեմ ցանկանում հիմա գնահատականներ տալ նման գործելաձեւին, քանի որ դա իմ ու իմ կուսակցության խնդիրը չէ։ Դա նախեւառաջ հասարակության անելիքն է։ Համոզված եմ, որ հասարակությունը իր գնահատականը կտա։ Անցած մեկուկես տարվա ընթացքում չէր կարելի անել ավելին, քան արել է ժամանակավոր հանձնաժողովը, հորդորելով, խնդրելով ու առաջարկելով արմատական ընդդիմությանը՝ գալ ու մասնակցել նիստերին, ներկայացնել իրենց դիտարկումներն ու տեղեկությունները։ Ուրիշ ոչ ոք նման հետեւողականությամբ ու համառությամբ դա չէր էլ անի։ Հիմա, պարզվում է, արմատականները նոր լուսանկարներ ու «փաստեր» են գտել։ Ինչո՞ւ դա չէին անում անցած մեկուկես տարվա ընթացքում։ Ինչո՞ւ են դա անում հենց այն ժամանակ, երբ ժամանակավոր հանձնաժողովը պատրաստվում է իր վերջնական, արդյունքային հաշվետվությունը ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը»:
«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Երեկ տեղեկություն ստացվեց, որ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի առողջական վիճակը ավելի է վատթարացել: Հացադուլի մեջ գտնվող Առաքելյանը երեկ դժվարանում էր խոսել, ուժեղ գլխացավեր եւ ցածր զարկերակային ճնշում ուներ»: Թերթի հարցմանն ի պատասխան, երեկ Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը ասել է, որ բժիշկները Առաքելյանի վիճակը բավարար են գնահատում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա առողջական խնդիրներ ունի եւ չորրորդ օրն է՝ գտնվում է հացադուլի մեջ: «Ի դեպ, երեկ քաղբանտարկյալը հայտնել է, որ հացադուլից դուրս գալու բազմաթիվ հորդորներ է ստացել, սակայն դեռեւս չի պատրաստվում դադարեցնել հացադուլը», - հավելում է «Հայկական ժամանակ»-ը:
«Ժամանակ» թերթին հարցազրույց է տվել Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Աշոտ Սարգսյանը: Լրագրողը հարցնում է. - «Կոնգրեսը հրապարակած հայտարարության մեջ անընդունելի է հայ եւ թուրք պատմաբանների միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծման մասին դրույթը եւ մտահոգություն հայտնել խորհրդարաններում փաստաթղթերի վավերացման անհրաժեշտության վերաբերյալ: Բացի այս դրույթներից, այլ վտանգներ կա՞ն»: Սարգսյանը պատասխանել է. - «Անշուշտ, այդ փաստաթղթերը կարող էին կազմվել այնպես, որ լրացուցիչ մտահոգություններ չառաջացնեին, բայց դա հնարավոր էր երկու պայմանի առկայությամբ՝ եթե Հայաստանն ունենար լեգիտիմ, ոչ խոցելի իշխանություն եւ գրագետ, ձեռնահաս դիվանագիտություն: Երկուսն էլ բացակայում են: Այս պայմաններում
Հայաստանը հավասարազոր վիճակում չի գտնվել մյուս կողմի նկատմամբ, ուստիեւ ուժեղ կողմը կարողացել է թելադրել դրույթներ եւ ձեւակերպումներ, որոնք ամենեւին պարտադիր չեն նման մի փաստաթղթի համար: Այդ դրույթների ու ձեւակերպումների ենթատեքստում, մասնավորապես, մատնանշվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության, Թուրքիայի պետական սահմանների ճանաչման մասին, ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ առաջին դեպքում ՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման, անկախացման հեռանկարի, երկրորդ դեպքում՝ հողային պահանջներ ներկայացնելու հնարավորության համար»:
«168 ժամ» թերթում կարդում ենք. - «Վարչապետ Տիգրան Սարգսյանը, անկախ տնտեսական եւ այլ ցուցանիշներից, պատմության մեջ կմնա որպես մի մարդ, ում վերջապես հաջողվեց հայ վարորդներին ստիպել ամրագոտիներ գցել։ Իրականում, Տիգրան Սարգսյանին ոչ թե դա հաջողվեց անել ինչ-որ գերբնական հատկությունների ու տքնաջան աշխատանքի, այլ մի պարզ ճշմարտություն հասկանալու շնորհիվ։ Իսկ այդ պարզ ճշմարտությունն այն է, որ մեր երկրում (ինչպես եւ ամենուր), հարկավոր է մարդկանց շահագրգռել եւ ոչ թե՝ ստիպել։ Վարորդներն ամրագոտի են կապում ոչ թե նրա համար, որ այդպես համարում են ավելի անվտանգ, այլ պարզապես՝ չեն ցանկանում 5000 դրամ կորցնել։ Սակայն անկախ վարորդի շարժառիթներից, եթե կառավարությանը հաջողվի տեւական ժամանակ խիստ հսկողություն պահպանել ամրագոտիների հարցում, ապա ամրակապվելու երեւույթը կամաց-կամաց կդառնա սովորություն։ Եվրոպացիներն էլ միանգամից չեն սկսել փողոցը հատել միայն դրա համար նախատեսված վայրում»։
«Կապիտալ» թերթից տեղեկանում ենք, որ Sukhoi Superjet 100 ինքնաթիռը ժամանել է Գյումրիի օդանավակայան, որպեսզի թռիչքավայրԷջքային բնութագրերի ստուգման եւ բարձրլեռնային պայմաններում դեպի վեր բարձրանալու բնութագրերի գնահատման մի շարք փորձարկումներ անցնի. - ««Սուխոյ գրաժդանսկիե սամոլյոտի» ընկերության հաղորդագրության մեջ նշված է, որ փորձարկումների նպատակն է ցուցադրել անվտանգ թռիչքներ եւ վայրէջքներ կատարելու ինքնաթիռի կարողությունը՝ բարդ պայմաններում երկրորդ շրջապտույտը կատարելու հնարավորությամբ: Փորձարկումների ընթացքում գնահատվում են ինքնաթիռի հիմնական համակարգերը եւ երթային ու օժանդակ ուժային կայանքների բնութագրերը»: