Մատչելիության հղումներ

Իրանը հաստատակամ է միջուկային ծրագիրն ամբողջությամբ շարունակելու հարցում


Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոտաքին շաբաթ օրը հայտարարել է, որ, թեեւ երկիրը առաջարկել է խոշոր տերություններին բանակցություններ սկսել հարցերի լայն շրջանակի շուրջ, իրենք հաստատակամ են միջուկային ծրագիրն ամբողջությամբ զարգացնելու հարցում:

«Մենք չենք կարող որեւէ զիջման գնալ Իրանի պետության անքակտելի իրավունքի հարցում», - Թեհրանում լրագրողներին ասել է Մոտաքին:

Ուրբաթ օրը Միացյալ Նահանգները հայտարարել է, որ ընդունում է Իրանի առաջարկը բանակցություններ սկսելու մասին՝ անկախ այն բանից, որ Իրանը հրաժարվում է քննարկել միջուկային ծրագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG