Մատչելիության հղումներ

Ուգո Չավեսը հայտարարում է, որ Վենեսուելան գնել է ռուսաստանյան հրթիռներ


Վենեսուելային նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ արդեն շուտով Վենեսուելան կստանա Ռուսաստանից գնված երեք հարյուր կիլոմետր հեռահարությամբ հրթիռները:

Մայրաքաղաք Կարակասում ունեցած իր ելույթում Չավեսը չի ասել, թե քանի հրթիռ է գնվել Ռուսաստանից եւ ինչ գնով:

Չավեսը նոր է վերադարձել շրջայցից, որի ընթացքում եղել է աֆրիկյան, ասիական ու եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում:

Ուգո Չավեսի նախագահության տարիներին Վենեսուելան ավելի քան 4 միլիարդ դոլարի սպառազինություն եւ ռազմական տեխնիկա է գնել Ռուսաստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG