Աֆղանստանում Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հոլբրուքը կոչ է արել ձեռնպահ մնալ անցած նախագահական ընտրությունների վերաբերյալ նախնական բացասական գնահատականներ հնչեցնելուց:
«Ինչ-ինչ գնահատականներ հնչեցնելուց առաջ, նախ պետք է սպասել ԿԸՀ-ի վերջնական որոշմանը», - BBC-ին ասել է Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչը Աֆղանստանում:
Աֆղանստանում օգոստոսի 20-ին անցկացված նախագահական ընտրությունների թարմացված` վերջին արդյունքների համաձայն, գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Համիդ Քարզայը հավաքել է գրեթե 54 տոկոս ձայն` այդպիսով հաղթահարելով նախագահ դառնալու համար օրենսդրությամբ սահմանված շեմը: