Մատչելիության հղումներ

Դեսպան Կարեն Նազարյանը իր հավատարմագրերն է հանձնել Բան Կի-մունին



Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը երեկ իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` զրույցի ընթացքում կողմերը անդրադարձել են ՄԱԿ-ում Հայաստանի ներգրավվածությանը եւ առաջնայնություններին առնչվող հարցերին, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համագործակցությանը:

Դեսպան Նազարյանը գոհունակություն է հայտնել ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ու հիմնադրամների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքի կապակցությամբ ու կարեւորել 2010-2015 թվականներին ՄԱԿ-ի Զարգացման աջակցության ծրագրի մշակման գործընթացում Հայաստանի պետական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների մասնակցությունը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, իր հերթին, նշել է, որ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը իր գործունեությունը ծավալելիս կառաջնորդվի հօգուտ Հազարամյակի զարգացման նպատակների եւ Հայաստանի համար առաջնայնություն հանդիսացող հիմնախնդիրներով:

Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաեւ Ղարաբաղյան կարգավորման բանակցություններին եւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG