Մատչելիության հղումներ

Գրոզնիում ապամոնտաժվել է Ահմադ Կադիրովի արձանը


Անցած գիշեր Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում ապամոնտաժվել է Չեչնիայի նախկին նախագահ Ահմադ Կադիրովի արձանը:

Արձանի հեղինակը քանդակագործ Զուրաբ Ծերեթելին է:

Ինչպես հաղորդել են Կադիրովների ընտանիքից, Ահմադ Կադիրովը իր կտակում էր նշել, որ արձանը չկանգնեցվի:

Ապամոնտաժված արձանի փոխարեն առաջիկայում ծրագրում են տեղադրել Ահմադ Կադիրովի զոհված համախոհների հուշարձանը:

Ահմադ Կադիրովը, ով Չեչնիայի գործող նախագահ Ռամզան Կադիրովի հայրն է, սպանվել է 2004 թվականի ամռանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG