Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանի նախագահը կայցելի Ադրբեջան


Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը սեպտեմբերի վերջին պաշտոնական այց կկատարի Ադրբեջան: Այդ մասին տեղեկացնում է APA գործակալությունը` նշելով, որ դա Շահինի առաջին արտասահմանյան այցը կլինի խորհրդարանի ղեկավարի պաշտոնում:

Ըստ նույն աղբյուրի, սեպտեմբերի 25-ին մեկնարկող հնգօրյա այցի ծրագիրը դեռ ճշտված չէ, հայտնի է միայն, որ նախատեսվում են Թուրքիայի խորհրդարանի նախագահի պաշտոնական հանդիպումները եւ մասնակցությունը սեպտեմբերի 28-29-ը Բաքվում անցկացվելիք Թուրքախոս երկրների խորհրդարանական վեհաժողովի նիստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG