Մատչելիության հղումներ

Թուրք նավապետը ազատ արձակվեց վրացական բանտից


Երեքշաբթի երեկոյան Վրաստանի իշխանությունները ազատ են արձակել Պանամայի դրոշի ներքո նավարկող Buket բեռնանավի նավապետ Մեհմեդ Օզթյուրքին, երբ նավի սեփականատերը վրացական իշխանություններին 18 հազար ամերիկյան դոլարի տուգանք է վճարել:

Աբխազիային վառելիք մատակարարող նավի անձնակազմին վրաց սահմանապահները ձերբակալել էին օգոստոսին: Թուրք նավապետին Փոթիի դատարանը մեղավոր էր ճանաչել երկրի տարածք առանց օրինական թույլտվության մուտք գործելու եւ մաքսանենգության մեջ` դատապարտելով 24 տարվա ազատազրկման:

Ավելի վաղ Buket-ի անձնակազմի ադրբեջանցի անդամները ազատ էին արձակվել 1800 դոլար տուգանքի դիմաց:

Մեհմեդ Օզթյուրքի ազատ արձակումը հնարավոր դարձավ միայն Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի բանակցություններից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG