Մատչելիության հղումներ

Նոր ձերբակալություններ Իրանում


Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են երկրի ընդդիմության առաջնորդ, անցած նախագահական ընտրություններում գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հիմնական մրցակից Միր-Հոսեյն Մուսավիի գլխավոր խորհրդական Ալիռեզա Բեհշեթիին:

Ձերբակալմանը նախորդել է իրավապահների ներխուժումը Մուսավիի մի շարք գրասենյակներ: Դրանցում ոստիկանները Մուսավիի կողմնակիցների` հետընտրական բռնություններ կազմակերպելու վերաբերյալ ապացույցներ են որոնել:

Ավելի վաղ ոստիկանները ներխուժել էին նաեւ ընդդիմադիր մեկ այլ առաջնորդի` Մեհդի Քարուբիի կողմնակիցներին պատկանող գրասենյակներ, ինչը եւս ուղեկցվել էր որոշ ակտիվիստների ձերբակալմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG