Մատչելիության հղումներ

Չինաստանի ածխահանքում պայթյունից առնվազն 35 մարդ է զոհվել


Կենտրոնական Չինաստանի ածխահանքերից մեկում այսօր տեղի ունեցած գազի պայթյունից առնվազն 35 մարդ է զոհվել, եւս 44 մարդու չի հաջողվում դուրս գալ փլուզված հանքախորշից: Այդ մասին պաշտոնապես հայտարարել են երկրի իշխանությունները:

Չինաստանի աշխատանքային անվտանգության պետական վարչության հաղորդագրության համաձայն` Հենան նահանգի Պինգդինգշան քաղաքի ածխահանքում պայթյունի պահին եղել է 93 մարդ, որոնցից 14-ը կարողացել են փրկվել:

Չինաստանի ածխահանքերը ամենավտանգավորներից են աշխարհում: Ըստ պաշտոնական տվյալների` 2008 թվականին ածխահանքերում ավելի քան 3 հազար 200 մարդ Է զոհվել, թեեւ անկախ արհմիութենական կազմակերպությունները պնդում են, որ զոհերի իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG