Մատչելիության հղումներ

Կոլումբիայի նախագահը բուժվեց «խոզի գրիպից»


Կոլումբիայի նախագահ Ալվարո Ուրիբեն բուժվել է «խոզի գրիպից» եւ վերադարձել պաշտոնական պարտականությունների կատարմանը: Ինչպես փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը` վկայակոչելով Կոլումբիայի նախագահի աշխատակազմից ստացած տեղեկատվությունը, այժմ Ուրիբեն իրեն նորմալ է զգում:

Կոլումբիայի նախագահի մոտ A(H1N1) վիրուսի ախտանշանները դրսեւորվել էին օգոստոսի վերջին Արգենտինայում անցկացված հարավամերիկյան երկրների գագաթնաժողովի ժամանակ:

Կոլումբիայի առողջապահության ազգային ինստիտուտի տվյալներով` երկրում գրանցվել է «խոզի գրիպի» 795 դեպք, որոնցից 43-ը` մահացու ելքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG