Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները բարելավվում են»


Հարաբերությունները պաշտոնական Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ բարելավվում են, քանի որ հին անվստահությանը վերջ է տրվում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիյսկայա Գազետա» թերթում այսօր հրապարակած հոդվածում:

Լավրովը նաեւ վստահեցրել է, որ 1991 թվականին ստորագրված եւ այս տարվա դեկտեմբերին ավարտվող Ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը նորով փոխարինելու հարցով բանակցությունները երկու երկրների միջեւ առաջիկայում կակտիվանան:

Նոր պայմանագրի վերաբերյալ համաձայնությունը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ ձեռք է բերվել այս տարվա հուլիսին Մոսկվայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG