Մատչելիության հղումներ

Ուժեղ երկրաշարժ Վրաստանում


Այսօր վաղ առավոտյան հուժկու երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Օնի լեռնային շրջանում, որը գտնվում է մայրաքաղաք Թբիլիսիից հյուսիս-արեւմուտք եւ մոտ է Ռուսաստանի հետ սահմանին: Զոհեր եւ ավերածություններ չկան:

Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Իրակլի Կադագիձեն «Ռոյթերզ» լրատվական գործակալությանը փոխանցել է, որ էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը ըստ Ռիխտերի սանդղակի կազմել է 5,5 բալլ, մագնիտուդը` 6,2:

Ցնցումները զգացվել են նաեւ Հայաստանի հյուսիսային շրջաններում, հատկապես Գյումրիում եւ Վանաձորում, որտեղ որոշակի խուճապ է առաջացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG