«Մենք [բողոք-դիմումները] բաժանել ենք բլոկների», - մանրամասնեց Արմեն Խաչատրյանը: - «Առաջինը՝ զուտ ընտրական գործընթացներ: Երկրորդը՝ 316-ի բլոկը կամ մարտի 1-ի առավոտյան դեպքեր: 225-րդ հոդվածով մեղադրվողներ, դրա մեջ նաեւ «7-ի գործը»՝ զանգվածային անկարգությունների հետ կապված դեպքեր եւ քաղաքական դրդապատճառներով այլ հոդվածներով առաջադրված քրեական գործեր»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանից ընտրված դատավոր Ալվինա Գյուլումյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Եվրադատարանին հասցեագրված դիմումները ընտրություններից հետո առհասարակ շատանում են. - «Ինչ որ կապվում է նախագահական կամ պառլամենտական ընտրությունների հետ, ապա այդ շրջանում է, որ քաղաքացիները ակտիվ կերպով դրսեւորում են իրենց հավաքների, ցույցերի մասնակցության իրավունքը, խոսքի ազատության իրավունքը, որոնք [Մարդու իրավունքների եվրոպական] կոնվենցիայով խիստ պաշտպանվող իրավունքների շարքում են դասվում: Եվ միգուցե դրանով է բացատրվում, որ այդ շրջանում դիմումները ավելի շատ են լինում, որովհետեւ տվյալ դեպքում քաղաքացիները առավել համոզված են, որ իրենք դիմում են Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների շրջանակներում: Այդ միջոցառումներին մեծաթիվ մարդիկ են մասնակցում , եւ այդ պատճառով եւս դիմումների քանակը կարող է եւ շատանալ»: