Մատչելիության հղումներ

ՀԲԸՄ-ն սատարում է հայ-թուրքական արձանագրությունները


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, 4-ը սեպտեմբերի, 2009թ.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, 4-ը սեպտեմբերի, 2009թ.

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը ուրբաթ օրը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նշել է, որ ՀԲԸՄ-ն «սատարում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին արձանագրությունները եւ կարեւորում այն հանգամանքը, որ բանակցությունները չեն պարունակում որեւէ նախապայման»:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը փոխանցում է նաեւ, որ զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Միության ներգրավվածությունը համահայկական նշանակության խնդիրների լուծման գործում եւ ասել, որ միշտ էլ հաճելի է լսել նոր ձեռնարկների մասին։

Պերճ Սեդրակյանը ներկայացրել է Միության ընթացիկ եւ առաջիկա ծրագրերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG