«Ժողովրդավարության երկար, բայց անհրաժեշտ ճանապարհը մեզ այսօր բերել է ընտրական համակարգի զարգացման մի աստիճանի, որը հնարավորություն է տալիս անցկացնելու ազատ, արդար ընտրություններ», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` այսօր ընդունելով Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության պատվիրակությանը, որը Երեւանում է կազմակերպության 18-րդ տարեկան համաժողովի առիթով:
«Բայց ասվածը, իհարկե, չի նշանակում, թե մենք ունենք կատարյալ ընտրական համակարգ: Այստեղ կան բազմաթիվ խնդիրներ, եւ մենք կարիք ունենք անընդհատ կատարելագործելու մեր ընտրական համակարգը», - ասել է Սերժ Սարգսյանը` այդ գործում կարեւորելով միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:
Նախագահը խնդրահարույց պատճառների թվում նշել է հետխորհրդային երկրներին բնորոշ ընտրական մշակույթի պակասը: Սերժ Սարգսյանի խոսքով` խնդիրները հաղթահարելու համար անհրաժեշտ է, որ կայանան ընտրական գործընթացին մաս կազմող բոլոր համակարգերը:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ընկերակցության ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանի ընտրական համակարգի բարելավումն ակնհայտ է, եւ պատրաստակամություն են հայտնել շարունակելու աջակցությունը ժողովրդավարացման ու ընտրական համակարգի հետագա զարգացման գործընթացներին: