Մատչելիության հղումներ

Շառլ Ազնավուրը այսօր համերգ կտա Ուրուգվայում


Աշխարհահռչակ շանսոնիե, Հայաստանի ազգային հերոս, Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը գտնվում է Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում, ուր այսօր համերգ է տալու հինգաստղանի «Կոնրադ» հյուրանոցում:

Նա ժամանել է իր իմպրեսարիո Լեւոն Սայանի եւ 8-հոգանոց պատվիրակության, այդ թվում իր զավակների` Կատյայի եւ Միշայի ուղեկցությամբ:

Ազնավուրին դիմավորել է հյուրանոցի տնօրեն Էդգար Ֆերեջյանը:

Համերգին ներկա են գտնվելու շուրջ 1300 հանդիսատեսներ, ովքեր միայն հատուկ հրավերով կարող են մուտք գործել դահլիճ:

Ազնավուրը համերգներ է տալու Չիլիի տարբեր քաղաքներում, ինչպես նաեւ Արգենտինայում:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG