Մատչելիության հղումներ

Ըստ Իրանի ընդդիմության` հետընտրական բախումների հետեւանքով զոհվել է 72 մարդ


Իրանի ընդդիմության առաջնորդ Միր-Հոսեյն Մուսավիի զինակից Ալիռեզա Հոսեյն Բեհեշթին հայտարարել է, որ երկրում հունիսին անցկացված նախագահական ընտրություններին հաջորդած բախումների հետեւանքով իրականում զոհվել է 72 մարդ, այլ ոչ թե 26, ինչպես պնդում են իշխանությունները:

Բեհեշթին գլխավորում է հետընտրական իրադարձությունների կապակցությամբ ազատազրկված անձանց ճակատագիրը պարզելու նպատակով ընդդիմության ստեղծած հանձնախումբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG