Մատչելիության հղումներ

Ադամ Շիֆ. «Հայ - թուրքական իրական հաշտեցումը տեղի կունենա, երբ Թուրքիան կճանաչի ցեղասպանությունը»


Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական, Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Ադամ Շիֆը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված համաձայնությունը` միաժամանակ լուրջ մտահոգություններ արտահայտելով նախաստորագրված արձանագրությունների որոշ դրույթների առնչությամբ:

Հայամետ կոնգրեսականը, մասնավորապես, հիասթափություն է հայտնում, որ «արձանագրությունները կոչ են անում 1915-23 թվականների իրադարձությունները ուսումնասիրելու նպատակով ստեղծել պատմաբանների հանձնաժողով»:

«Դա լիովին վարկաբեկված գաղափար է. գիտնականների միջեւ չկա բանավեճ այն առնչությամբ, որ հայ ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվել Օսմանյան կայսրության մայրամուտի օրերին, եւ պատմաբանների հանձնաժողովը ճշմարտությունը քողարկելու հերթական փորձն է», - ասված է Շիֆի հայտարարությունում, որը տարածել է կոնգրեսականի գրասենյակը:

«Չպետք է թույլ տալ Թուրքիային սրբագրել իր պատմության այդ ողբերգական մասը` Հայաստանի հետ նորմալ հարաբերությունների դիմաց», - համոզված է հայամետ կոնգրեսականը: - «Ճշմարիտ հաշտեցումը հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ տեղի կունենա, երբ Թուրքիան կճանաչի 1915-23 թվականներին հայերի դեմ Օսմանյան կայսրության գործադրած ցեղասպանությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG