Մատչելիության հղումներ

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի իշխանություններին


Ֆրանսիան ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի իշխանություններին եւ խրախուսում նրանց կրկնապատկել ջանքերն արագորեն համաձայնագիր ստորագրելու համար։ Այդ մասին ասված է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանի բացման շուրջ բանակցությունների անհապաղ վերսկսման մասին Ֆրանսիայի նախագահության հայտարարությունում:

Ֆրանսիայի նախագահության օգոստոսի 31-ի հայտարարությունում, որը տրամադրել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամլո բաժնից, նաեւ ասված է. - «Հանրապետության Նախագահը գոհունակությամբ եւ հույսով ծանոթացավ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկու երկրների միջև սահմանի բացման մասին բանակցությունների անհապաղ վերսկսման մասին այսօր արված հայտարարությանը։ Հանրապետության Նախագահը համարում է, որ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը կունենա տարածաշրջանային կայունությանը նպաստող պատմական նշանակություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG